«Ախմատը» երեք տարվա պայմանագիր է կնքել «Խիմկիի» հարձակվող Մոհամեդ Կոնատեի հետ: Այդ մասին հայտնում է Eurostavka-ն: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «1+2» սխեմայով։ Պաշտոնապես հարձակվողը Խիմկիից «Ախմատ» տեղափոխվելու մասին կհայտարարվի երեքշաբթի, մայիսի 18-ին:
Բուրկինա Ֆասոն ներկայացնող 23-ամյա հարձակվողի պայմանագիրը «Խիմկիի» հետ ուժի մեջ է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը: Ընթացիկ մրցաշրջանում Կոնատեն անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով հինգ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Կոնատեն հայտնի է հայ երկրպագուներին 2019 թվականին Երևնաի «Փյունիկում» իր ելույթներով․ հայկական ակումբի կազմում նա մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ, որոնցի 2-ը նա խփել է Եվրոպա Լիգայի որոակավորման փուլում։
























































