MLS-ի կանոնավրո առաջնության հերթական տուրի շրջանակում «Ինտեր Մայամին» 3-2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ցինցինատիի» նկատմամբ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը։
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» 8 միավորով զբացեբում է Արևելյան կոնֆերենցիայի 7-րդ հորիզոնականը։
Նույն կոնֆերենցիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ գործող չեմպիոն «Կոլամբուսը» արտագնա խաղում 0-1 հաշվով զիջեց «Նյու Ինգլանդին»։ Լուկաս Զելարայանը չի մասնակցել խաղին։ «Կոլամբուսը» 5 միավորով 11-րդ տեղում է։
Արևմտյան կոնֆերենցիայում «Սիեթլը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Լոս Անջելեսին»։ Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց հայազգի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսսին։ «Լոս Անջելեսը» 5 միավորով 13-րդ տեղում է։
























































