Իտալական Ա Սերիայի 37-րդ տուրում «Ռոման» ընդունել է «Լացիոյին» և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջնամասում բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով իր 12-րդ գոլն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում։
Երկրորդ կեսի միջնամասում՝ 78-րդ րոպեին Պաուլո Ֆոնսեկայի թիմի առավելությունը փայլուն գոլով կրկնապատկել է Պեդրոն, իսկ «Լացիոն» խաղավարտին մնացել է 10 հոգով, երբ Ֆրանչեսկո Աջերբին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ լքել է խաղադաշտը։