«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարող է տեղափոխվել եվրոպական թոփ-ակումբ: Այս մասին հայտարարել է ուկրաինական Football 1/2/3 հեռուստաընկերության տնօրեն Ալեքսանդր Դենիսովը:
Հաղորդվում է, որ ուկրաինացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», ՊՍԺ-ն ու «Ինտերը»:
Հիշեցնենք, որ Մալինովսկին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է «Ատալանտայում» ամսվա լավագույն խաղացող: