ՀՀ մարմնամարզության հավաքականը կմասնակցի «Ուկրաինայի Միջազգային Գավաթ 2021» միջազգային մրցաշարին։
Մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ հավաքականը մրցաշարին կներկայանա հետևյալ կազմով. մեծահասակներ (տղա) ՝ Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյան և Եվրոպայի եզրափակչի մասնակից Գագիկ Խաչիկյան, երիտասարդներ (տղա)՝ Քութաիսիի գավաթակիր Համլետ Մանուկյան, մեծահասակներ (աղջիկ)՝ Աննա Գրիգորյան:
Մրցաշարը կկայանա մայիսի 22-ից 23-ը։