«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Ա Սերիայի 35-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը 3-0 հաշվով․
«Ես չեմ հավատում, որ գոյություն ունի իդեալական ելույթ երևույթը, բայց այսօր մենք բավականին մոտ էինք այդ հասկացությանը։ «Միլանը» շատ դիտարժան ֆուտբոլ ցուցադրեց՝ հաղթելով շատ բարդ և ամենակարևոր խաղերից մեկում։ Մեր թիմը երբեք չէր հաղթել այս մարզադաշտում, այդ իսկ պատճառով սա շատ ուրախալի հաղթանակ էր»,- ասել է Պիոլին ու մեկնաբանել նաև Մալդինիի՝ խաղից առաջ ասված այն խոսքերը, թե Պիոլին կմնա միլանյան ակումբում անկախ նրանից՝ թիմը կհայտնվի՞ Չեմպիոների լիգայում, թե՞ ոչ․
«Մենք հիմք ենք դնում հաղթող թիմ ստեղծելու համար, դրա համար ենք մենք պայքարում։ Շատ ֆուտբոլիստներ ապացուցում են, որ նրանք բարձր մակարդակ ունեն, բայց ակնհայտ է, որ տարեցտարի մենք պետք է բարելավենք մեր որակներն ու կատարելագործվենք»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։