«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին․
«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Կարծում եմ՝ «Բարսելոնան» կանի ամեն բան, որպեսզի նրան թիմում պահի՝ անկախ ակումբի ֆինանսական դրությունից։ Ես չգիտեմ, թե ամեն ինչ ինչով կավարտվի, և դա մեզ բոլորիս հետաքրքիր է։
Իսպանական լիգայի համար Մեսսին շատ կարևոր դեր է խաղում, նա խթանում է առաջնության զարգացմանը։ Նա կարևոր է բոլոր 20 թիմերի համար»,- ասել է Սերեսոն ու պատասխանել նաև այն հարցին, թե կատալոնական ակումբի ֆուտբոլիստներից էլ ովքեր են իրեն դուր գալիս․
«Պիկեն։ Ժերարն ինձ դուր է գալիս, քանի որ հետաքրքիր տղա է և հիանալի կենտրոնական պաշտպան»,- ասել է Սերեսոն։
«Ատլետիկոն» վաղը՝ մայիսի 8-ին, կխաղա «Բարսելոնայի» հետ։ Հանդիպման մեկնարկը 18։15-ին է։Եթե մադրիդյան թիմը պարտվի կատալոնացիներին, ապա կկորցնի Լա Լիգայի առաջատարությունը։