Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
The Times-ի հաղորդմամբ, անգլիական գրանդը կփորձի ձեռք բերել Ռայսի տրանսֆերը, եթե մրցաշրջանի ավարտից հետո Ֆերնանդինյոն հեռանա:
Մրցաշրջանի ավարտին լրանում է 36-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը, սակայն Ֆերնանդինյոն դեռ չի կողմնորոշվել ապագայի հարցում:
Ֆերնանդինյոյի հեռանալու դեպքում Պեպ Գվարդիոլան պետք է մտածի կիսապաշտպանությունն ուժեղացնելու մասին: