«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կմնա կատալոնական թիմում:
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ խաղացողը մոտ է պայմանագիրը երկարացնելուն մինչ 2023 թվականը: «Բարսելոնան» վստահ է, որ գործարքն ավարտին կհասցվի մոտ ժամանակներս:
33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կհամաձայնվի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, եթե կապտանռնագույնները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնեն կազմը։