Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց ՊՍԺ-ի նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո փարիզյան թիմը հաղթում էր 1-0 հաշվով:
Վերջին 20 տարում ՊՍԺ-ն ՉԼ-ում կրեց առաջին պարտությունն այն բանից հետո, երբ առաջին խաղակեսից հետո հաշվի մեջ առջևում էր:
Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2001 թ-ին: Առաջին խաղակեսից հետո ՊՍԺ-ն 2-0 հաշվով հաղթում էր «Դեպորտիվոյին», սակայն պարտվեց 3-4 հաշվով: