Միլանի «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Վերոնայի» դարպասապահ Մարկո Սիլվեստրիի տրանսֆերը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
30-ամյա դարպասապահի պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ-ի հունիս: «Լիդսի» նախկին դարպասապահի ծառայությունները հետաքրքրում են «Ռոմային» ու «Լացիոյին»:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում Սիլվեստրին բաց է թողել 40 գնդակ, իսկ 7 խաղում դարպասն անառիկ է պահել: