Սուպերլիգա մուտք գործելու համար նախատեսված պայմանագրից հայտնի են դարձել որոշ մանրամասներ:
Պայմանագիրը նախատեսված է 167 էջից, ըստ որի թիմերը պետք է մասնակցեն մրցաշարին առնվազն 23 տարի, իսկ մրցաշարից կարող են դուրս գալ մեկնարկից միայն 3 տարի անց՝ տույժի դիմաց:
Daily Mail-ի հաղորդմամբ, Սուպերլիգայից դուրս գալու համար թիմերը պետք է վճարեն 150 մլն եվրո:
Հիշեցնենք, որ սկզբում մասնակցությունը հաստատել էր 12 ակումբ, իսկ այնուհետև մեծաթիվ բողոքներից ու դժգոհություններից հետո թիմերի մեծամասնությունը լքեց մրցաշարը: