Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ եմ մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:0 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովին և կիսաեզրափակչի համար կմրցի ադրբեջանցի Տալե Մամադովի հետ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը 0:9 հաշվով պարտվեց թուրք Էմրե Բասարին: