Իսպանիայի Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» ընդունեց «Խետաֆեին»:
Կապտանռնագույնները հաղթեցին 5-2 հաշվով: Դուբլ ձևակերպեց Մեսսին, մեկական անգամ աչքի ընկան Արաուխոն ու Գրիզմանը, սեփական դարպասը պատահմամբ գրավեց Չակլան:
Այս հաղթանակի արդյունքում «Բարսան» 68 միավորով երկրորդն է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ «Խետաֆեն» 31 միավորով 15-րդն է: