Հայտնի է դարձել այն պայմանը, որի դեպքում արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կտեղափոխվի «Բարսելոնա»: Ըստ AS- ի, դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե նրա հայրենակից Լիոնել Մեսսին մնա կատալոնական ակումբում:
Նշվում է, որ 32-ամյա հարձակվողը կհամաձայնվի երկամյա պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ:
Մեսսիի ապագան դեռ հարցականի տակ է: Կատալոնական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին»:























































