Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր 79 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավագյանը բրոնզի համար պայքարում էր վրացի Նիկա Կենտչաձեի հետ:
Մեր մարզիկը, ցավոք, պարտություն կրեց։
Նա երեկ սկսեց պայքարը՝ 1/8 եզրափակչում մաքուր հաղթանակ տոնելով Էդուարդ Տատարինովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Գուլաևին: Վերջինս հասավ եզրափակիչ ու Ավագյանը քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում 12-1 հաշվով հաղթեց մակեդոնացի Դեյան Միտրովին: