ՈւԵՖԱ-ն ուրբաթ օրը մտադիր է քննարկել Սուպերլիգայի հիմնադիր ակումբների («Ռեալ», «Մանչեսթեր Սիթի» և «Չելսի») հնարավոր դուրս մնալը Չեմպիոնների լիգայից: ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Յեսպեր Մելերը հայտնել է, որ ուրբաթ օրը կկայանա ՈՒԵՖԱ-ի գործկոմի արտահերթ նիստը:
Եթե որոշում կայացվի այդ ակումբներւն Չեմպիոնների լիգայից հեռացնելու, ապա հնարավոր է երկու սցենար.
Առաջինը՝ «Բավարիան», «Բորուսիան» և «Պորտուն», որոնք դուրս էին մնացել նախորդ փուլերից, հնարավոր է վերադառնան մրցաշար և մյուս տարբերակով՝ հաղթանակը կարող է միանգամից շնորհվել ՊՍԺ-ին:
Հիշեցնենք, որ եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Մանրամասներն՝ այստեղ։