Սուպերլիգայի անգլիական հիմնադիր ակումբները (ՄՅՈՒ, «Մեն Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Արսենալ» եւ «Չելսի») ստիպված կլինեն լքել Պրեմիեր լիգան, եթե սկսվի նոր մրցաշարը: Այս մասին հայտնում է thesun.co.uk-ը:
Պրեմիեր լիգայի կանոնակարգում կա կետ, ըստ որի, ակումբները իրավունք չունեն խաղալ այլ մրցույթներում, բացառությամբ այս կետում նշված մրցաշարերի(տեղական մրցաշարեր, գումարած Չեմպիոնների լիգա և ԼԵ):
Սուպերլիգան ընդգրկված չէ այս ցուցակում, հետևաբար, այս մրցաշարում հանդիպում անցկացնելով, ակումբը ավտոմատ կերպով որակազրկում կստանա Անգլիայի առաջնությանը հետագա մասնակցության համար:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Մանրամասներն՝ այստեղ։