VBET ՀՊԼ 11-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ պարտվեց «Փյունիկին»։
Խաղի միակ գոլը հյուրերը խփեցին առաջին խաղակեսում: 26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իգոր Լեյտեն:
Այս խաղից հետո «Փյունիկը» միավորների քանակը հասցրեց 21-ի ու շրջանցելով «Վանին» դուրս եկավ 7-րդ հորիզոնական: «Ուրարտուն» 24 միավորով 5-րդն է: