Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն քննադատել է Եվրոպական Սուպեր լիգայի ստեղծմասն գաղափարը: Այս մասին լեգենդար ֆուտբոլիստը գրել է թվիթերում։
«Այսպես կոչված «Սուպեր լիգան» ոչինչ է: Այս ագահ ու անհոգի քայլը կարող է աղետ դառնալ ֆուտբոլի համար՝ այդ թվումկանանց ֆուտբոլի, ինչպես նաեւ ամբողջ ֆուտբոլային հանրության համար: Սուպերլիգան ստեղծվում է միայն ակումբների եսասեր սեփականատերերի կամքով, ովքեր վաղուց դադարել են հոգ տանել իրենց երկրպագուների մասին ՝ լիովին անտեսելով մարզական ավանդույթները: Սա ողբերգական է», — գրել է Ֆիգուն իր թվիթերում:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Մանրամասներն՝ այստեղ։