«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի հերթական տուրում «Արարատին» հաղթելուց հետո հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքում․
«Եթե պետք է հաղթել առաջատարներին, ապա դիմեք մեզ»։
Հիշեցնենք՝ «Արարատը» 9 տուր անց կրել է առաջին պարտությունը:
Այս հանդիպումից հետո «Արարատը» 28 միավորով դեռ առաջատարն է, իսկ «Ուրարտուն» 22 միավորով 6-րդն է, սակայն առաջատարի համեմատ 2 խաղ պակաս է անցկացրել: