ԱՊԼ 30-րդ տուրում «Էվերթոնը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կրիստալ Փելասի» հետ:
Կարլո Անչելոտիի թիմն առաջինը բացեց հաշիվը: 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Խամես Ռոդրիգեսը: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Բատշուայիի գոլը օգնեց հյուրերին խուսափել պարտությունից:
Այս խաղից հետո «Էվերթոնը» 47 միավորով 8-րդն է: