ԱՊԼ 30-րդ տուրում «Լեսթերն» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 58-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Մենդին։ Իսկ 74-րդ րոպեին Ստերլինգի փոխանցումից հետո Ժեզուսը վերջակետ դրեց խաղին։
«Մանչեսթեր Սիթին» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լեսթերը» 56 միավորով 3-րդ տեղում է։