Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Չելսի»-«Վեսթ Բրոմվիչ» հանդիպումը, որում հյուրերը 5-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել:
«Վեսթ Բրոմվիչի» հարձակվող Կալում Ռոբինսոնը դարձել է ԱՊԼ-ի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանում «Չելսիի» հետ անցկացրած երկու խաղում էլ դարձել է դուբլի հեղինակ: Այս մասին հայտնում է Opta Sport-ը:
Առաջին շրջանի խաղում 26-ամյա անգլիացի ֆուտբոլիստն արդեն 25-րդ րոպեին էր դուբլ ձևակերպել, սակայն այն ժամանակ իր ջանքերը բավարար չեղան հաղթանակի համար. խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով: Այսօրվա խաղում Ռոբինսոնը խաղադաշտ դուրս եկավ 37-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Բրանիսլավ Իվանովիչին:
Հետաքրքրական է, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ռոբինսոնը գրավել է բացառապես «Չելսիի» դարպասը: