«Բարսելոնան» պատրաստվում է ամռանը վաճառել կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին: Այս մասին հաղորդում է Sport-ը:
Խաղացողի պայմանագրում կա կետ, համաձայն որի կատալոնական ակումբը պիտի հավելյալ 20 մլն եվրո վճարի «Լիվերպուլին», եթե Կոուտինյոն 100 խաղ անցկացնի «Բարսայում»: Ներկայումս նա 90 խաղի է մասնակցել:
Վերջերս շշուկներ էին պտտվում, որ Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «Արսենալում»: