Հայտնի է դարձել այն գումարը, որը բարեգործական աճուրդի կազմակերպիչները ակնկալում են ստանալ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագի թևկապի համար: Ըստ Corriere dello Sport-ի ՝ Together for Life բարեգործական ընկերությունը մտադիր է թևկապի վաճառքից ստանալ շուրջ 2,5 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի կողմից 2022 թվականի ԱԱ ընտրական փուլի Սերբիայի ընտրանու հետ խաղում խոտածածկին նետած թևկապը հանվել է բարեգործական աճուրդի, հայտնում է Tuttomercatoweb.com- ը: