«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆրանսիացու ապագայի մասին.
«Պոգբայի նկատմամբ բոլոր ակումբների կողմից էլ հետաքրքրվածություն կա: «Յունայթեդում» գնահատում են Պոգբային, այդպիսի կարծիքի է նաև Սուլշերը: Հարցին, թե արդյոք ես կարող եմ այլ թոփ ակումբ գտնել Պոգբայի համար, կարող եմ ասել, որ նույնիսկ 5-ամյա զարմիկս կարող է նրա համար լավ ակումբ գտնել:
Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ հարաբերություններ կլինեն հետագայում: Ի վերջո, ես կախում չունեմ «Յունայթեդից»:
Գվարդիոլա՞ն: Այդ էջը վաղուց փակված է: Բոլորը գիտեմ, թե ես նրա մասին ինչ եմ մտածում: Նա ինչ ցանկանում է, կարող է խոսել»,-The Athletic-ին ասել է Ռայոլան: