Մարտի 28-ին Տիրանայում կայացավ Ալբանիայի և Անգլիայի ազգային հավաքականների 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում, որում հյուրերը հաղթեցին՝ 2:0 հաշվով:
Անգլիայի հավաքականի դարպասապահ Նիք Պոուպը մեկնարկային կազմում իր 6-րդ հանդիպումն անցկացրեց: Նա այդ խաղերում գոլ բաց չի թողել՝ դառնալով Անգլիայի հավաքականի պատմության մեջ առաջին դարպասապահը, ով առաջին 6 հանդիպումներում անառիկ է պահել դարպասը:
«Բարնլիի» դարպասապահը իր նորամուտը նշել է Անգլիայում 2018 թվականի հունիսի 7-ին կայացած Կոստա Ռիկայի դեմ խաղում՝ 2: 0: