«Վեսթ Հեմի» ու Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը, որը տևական դադարից հետո նորից հրավեր էր ստացել հավաքականից, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Նորից այս մարզաշապիկը հագնելու հնարավորություն ունենալն աշխարհ արժեր։ Վերադարձի ճանապարհը երկար էր, բայց դա այս պահն էլ ավելի է քաղցրացնում»,- գրել է ֆուտբոլիստը։
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 1-ին տուրում անգլիացիները 5-0 հաշվով ջախջախեցին Սան Մարինոյի ընտրանուն։