Եվրոպայի Մ21 տարեկանների երիտասարդական առաջնության խմբային փուլի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը պարտվեց Դանիայի ընտրանուն: C խմբի հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով: Միակ գոլը 75-րդ րոպեին խփեց Անդերս Դրայերը:
Հաջորդ խաղը ֆրանսիացիները կանցկացնեն մարտի 28-ին Ռուսաստանի ազգային հավաքականի հետ, որը մեկնարկում հաղթեց Իսլանդիային (4:1)։ Ռուսաստանի ընտրանու մեկնարկային կազմում էին հայազգի Արսեն Զախարյանն ու Նաիր Տիկնիզյանը: Վերջինս 42-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2-0, իսկ առաջին խաղակեսի վերջում Արսեն Զախարյանը հաշիվը դարձրել էր խոշոր՝ 3-0: Մանրամասներն՝ այստեղ։
Շվեյցարիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն․ միակ գոլն իր հաշվին գրանցեց Նդոյեն։ Նույն հաշվով Պորտուգալիան հաղթեց Խորվաթիային Ֆաբիո Վիեյրայի գոլի շնորհիվ։