Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրն ամփոփել է ԱԱ-2022-ի որակավորման փուլի առաջին տուրի՝ Թուրքիայի հետ խաղը, որում իր սաները 2-4 հաշվով պարտություն են կրել.
«Առաջին կեսում շատ էինք տիրում գնդակին, բայց մի շարք սխալներ թույլ տվեցինք: Պետք է ավելի արագ խաղայինք, բայց ի՞նչ անեմ, նստեմ ու լա՞ց լինեմ:
Իհարկե, սա հարված էր մեզ համար, բայց հիմա պետք է շատ արագ մոռանանք: Սա առաջին խաղն էր, առջևում դեռ 9 խաղ կա»,- Դե Բուրի խոսքերն է փոխանցում Telegraaf-ը: