«Մանչեսթեր Սիթին» շատ մոտ է «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Կայկիին ձեռք բերելուն, որին հայրենիքում անվանում են «նոր Նեյմար»:
Ըստ The Sun-ի ՝ կողմերի միջև բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում: 17-ամյա բրազիլացի վինգերի տրանսֆերի համար «Սիթին» կվճարի ավելի քան 22 միլիոն ֆունտ ստերլինգ՝ առանց բոնուսների:
Նշվում է, որ Կայկիի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ Պեպ Գվարդիոլան, ով հիանում է երիտասարդ ֆուտբոլիստի տաղանդով․ նա ունի լավարագություն, դրիբլինգ եւ գրոհները ադրյունավետ ավարտելու ունակություն: