«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը որակազրկվել է Գերմանիայի առաջնության երկու խաղով։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստն ուղիղ կարմիր քարտ էր ստացել Բունդեսլիգայի 26-րդ տուրի՝ «Շտուտգարտի» դեմ խաղում խաղակոշիկների շիբերոբ մրցակցի կիսապաշտպան Վատար Էնդոյի կոճին հարվածելու համար։
Կանադացին բաց կթողնի ապրիլի 3-ին «Լայպցիգի» դեմ կայանալիք խաղն ու ապրիլի 10-ին «Ունիոնի» դեմ կայանալիք խաղը։