Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Նեյմարը մոտ է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն:
Ըստ աղբյուրի, պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թ-ի հունիս: Այն կպարունակի շատ մեծ բոնուսներ, եթե ֆրանսիական թիմը առաջիկա տարիներին հաղթի ՉԼ-ի գավաթի խաղարկությունում: Հաղորդվում է, որ մնացել է քննարկել պայմանագրի որոշ դետալներ:
Նեյմարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիս: