«Բարսելոնայի» դարպասապահ Նետոն վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դարպասապահը վնասվածք է ստացել կատալոնական ակումբի մարզման ժամանակ: Նրա մոտ ախտորոշվել է աջ կոճի վնասվածք: Բրազիլացու վերականգնման ժամկետների մասին ոչինչ չի նշվում:
Հիշեցնենք, որ Նետոն մոտ է ակումբից հեռանալուն: 31-ամյա դարպասապահին ցանկանում է ձեռք բերել «Միլանը»: