Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռեյնջերսի» դեմ պատասխան խաղից հետո ծեծի է ենթարկվել «Սլավիայի» պաշտպան Օնդրեժե Կուդելան: Այս մասին Twitter-ում հայտնում է չեխ լրագրող Իրժի Գոշեկը:
Հանդիպումը կայացել է Գլազգոյում մարտի 18-ին և ավարտվել 2:0 հաշվով ՝ հօգուտ հյուրերի: Այս դիմակայության արդյունքներով (3:1) Պրահան ներկայացնող ակումբը դուրս եկավ ԵԼ քառորդ եզրափակիչ:
Գոշեկը չի նշել, թե ով է իրականում ծեծել Կուդելային, բայց շեշտել է, որ դեպքը տեղի է ունեցել անմիջապեսմարզադաշտում, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը: Միջադեպի պատճառով Պրահայի թիմը չի կարողացել ինքնուրույն լքել մարզադաշտը, ակումբի ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն:
Այդ ամենը հաստատել է նաև չեխական ակումբի նախագահը։