«Նապոլին» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» պաշտպան Ժունիոր Ֆիրպոյի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն, իտալական ակումբը վաղուց էր հետաքրքրված 24-ամյա ձախ պաշտպանին ձեռք բերելով, և ամենայն հավանականությամբ, գործարքը կնքվի այս ամառ, քանի որ «Բարսելոնան» պատրաստվում է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրպոն «Բարսայի» կազմում մասնակցել է Լա լիգայի ընդամենը 6 խաղի: