Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ մարտի 15-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր կկայանա Հայաստանի առաջին խմբի մեկ հանդիպում․
«Ուրարտու 2»–«Լեռնային Արցախ» 15։00
Եվս մեկ հանդիպում կկայանա արդեն ԱՊԼ-ի շրջանակում․ ուղիղ կեսգիշերին կհանդիպեն «Վուլվերհեմփթոնն» ու «Լիվերպուլը»։
Իսկ Իսպանիայի առաջնության շրջանակում կկայանա «Բարսելոնա» – «Հուեսկա» դիմակայությունը (00:00):
Մեկ հանդիպում էլ կկայանա Պորտուգալիայում․ «Ֆամալիկաոն» սեփական հարկի տակ կընդունի «Բրագային»․ հանդիպման մեկնարկը՝ 00։15-ին։