«Ռեալը» մտադիր է թիմում պահել պաշտպան Ռաֆայել Վարանին:
Marca-ն գրում է, որ երկու կողմերն են պատրաստ են խոսելու: Մադրիդում համոզված են, որ Վարանը դեռ 5-6 տարի կարող է խաղալ թոփ խաղամակարդակով: Ակումբը չի ցանկանում բաց թողնել այսպիսի պոտենցիալ ունեցող խաղացողի:
«Ռեալը» հույս ունի երկարաձգել Վարանի հետ պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացի խաղացողը մտադիր է հեռանալ «արքայական» ակումբից ընթացիկ մրցաշրջանից հետո: