«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը մոտ է լոնդոնյան թիմից հեռանալուն:
CalcioMercato-ն գրում է, որ Լակազետի գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային» և «Յուվենտուսին»:
Լակազետի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»: Նա ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 խաղի ու դարձել 9 գոլի հեղինակ: