«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և այժմ Sky Sports-ի փորձագետ Գարի Նևիլը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում «Լիվերպուլի» տարած հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ:
«Անհավանական հաղթանակ է: Երկրորդ խաղակեսում նրանք մի փոքր անփույթ էին, բայց սա իսկապես մեծ հաղթանակ է: «Լիվերպուլը» անում է այն ամենը, ինչ թիմին անհրաժեշտ է առաջնությունը հաղթելու համար: Ես չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է հիմա կանգնեցնել նրանց:
Նրանց շատ հաճելի է հետևել: Կարծում եմ, որ աշխարհի ցանկացած մարզիչ կցանկանար Ֆիրմինոյին տեսնել իր թիմում: Նա անհավատալի է: Անձնուրաց, զարմանալի, գոլեր խփող, խաղը կազմակերպող: Նա ամեն ինչ ճիշտ է անում: Պարզապես հիանալի խաղացող է»,- մեջբերում է Նևիլին Liverpoolecho-ն: