«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Փյունիկի» դեմ խաղում (1-1) դարձյալ դաշտ էր դուրս բերել դարպասապահ Օգնեն Չանչարևիչին՝ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյին թողնելով պահեստային նստարանին։
Խաշմանյանը խաղից հետո դարձյալ խոսել է դարպասապահի ընտրության մասին․
«Մեր թիմում չկա դիմակայություն, կա առողջ մրցակցություն։ Երկուսն էլ բարձր մակարդակի դարպասապահներ են Երկուսին էլ հավասարաչափ շանս տրվելու է»,-ասել է Խաշմանյանը։
Դեռևս մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ Աբրահամ Խաշմանյանը Armsport-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ Յուրչենկոյի տեղը մեկնարկային կազմում ապահոված չէ։
Հավելենք, որ առաջնության վերսկումից հետո 3 խաղերից 2-ում դարպասը պաշտպանել է Չանչարևիչը, Յուրչենկոն խաղացել է մեկ անգամ։