ՀՊԼ 17-րդ տուրի շրջանակում «Լոռին» Վանաձորում ընդունել էր «Նոային»։ Թիմերն այս խաղից առաջ մրցաշարային աղյուսակում հարևաններ էին։
Հանդիպումն ավարտվեց «Լոռիի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։ 12-րդ րոպեին հանդիպման առաջին գնդակը հեղինակը դարձավ «Լոռիի» սերբ հարձակվող Նիկոլա Տրիպկովիչը։
Հանդիպման վերջակետը դրեց տանտերերի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։
Այս խաղից հետո Վանաձորը ներկայացնող թիմը 23 միավորով 3-րդ տեղում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ երևանյան թիմն ունի 19 միավոր և 5-րդն է։
«Լոռին» մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է՝ զիջելով «Ալաշկերտին» 1 միավոր, իսկ առաջատար «Արարատին»՝ 2։