Գարնան առաջին օրերին Ալանան` «Ռոստովի» ֆուտբոլիստ Պավել Մամաևի կինը, խոսել էր ընտանեկան խնդիրների մասին: Նրա խոսքով՝ Իսպանիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում կիսապաշտպանը դավաճանել է իրեն իսպանուհի Իրենի հետ: Ալանան իր ինստագրամի պատմության մեջ շատ արագ բացահայտեց աղջկա տվյալները:
Իրենին դուր չի եկել իրադարձությունների այսպիսի ընթացքը: Նա տեղեկացրել է իրեն ուղղված սպառնալիքների և խաղացողի կնոջը դատի տալու պատրաստակամության մասին:
«Սոցիալական ցանցերում վերջերս հրապարակված մեկնաբանությունների, լուսանկարների և անձնական սպառնալիքների լույսի ներքո ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ այդ հարցը ուսումնասիրում են իմ փաստաբանները ՝ դատարան դիմելու նպատակով», — ասել է Իրենը RB Sport-ին:
Պավել Մամաևը կնոջ՝ Ալանայի հետ
Երեկ միջազգային մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Մոսկվայում անգիտակից վիճակում գտել են «Ռոստովի» կիսապաշտպան Պավել Մամաևի կնոջը ՝ Ալանա Մամաևային: Ըստ Baza-ի, նա իբր ինքնասպանության փորձ է կատարել:
Ժամեր անց ֆուտբոլիստի կինը՝ 32-ամյա Ալանան, հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը: Նա ասել է, որ իրեն լավ է զգում և ինքը տանն է: Պարզվել է, որ ինքնասպանության մասին տեղեկությունները կեղծ են:
«Ես պարզապես … ամուսնուս էի ծաղրում: Ես չեմ հոսպիտալացվել: Չգիտե՞ք իմ կատակները, հա՞» – ասել է Ալանա Մամաևան Life-ին:
Մինչ Իրենը շփվում է փաստաբանների հետ, Sport24-ը առաջարկել է հիանալ նրա թեժ լուսանկարներով: