«Բորուսիա» Դորտմունդի ղեկավարությունը կարծում է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդը կմնա գերմանական ակումբում ընթացիկ մրցաշրջանից հետո։ Այս մասին խոսել է լիցենզավորման բաժնի ղեկավար Սեբաստիան Կելը։
«Այո՛, մենք այդպես ենք կարծում։ Կարծում ենք, որ հաջորդ մրցաշրջանում նա մեզ հետ ավելի լավը կդառնա»,-Կելի խոսքը մեջբերում է Goal-ը։
Հոլանդի ծառայություններով եվրոպական մի շարք գրանդ ակումբներ են հետաքրքրված, մասնավորապես «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»։