Հունաստանի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Ապոլլոն Սմիրնիսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց ՕՖԻ-ին։ Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրն ընդգրված էր տանտերերի հայտացուցակում, սակայան այդպես էլ խաղաժամանակ ստացավ։
Իսկ ահա Գևորգ Ղազարյանը ստացավ խաղաժամանակ «Լամիայի» կազմում ՊԱՍ-ի հետ խաղում։ Նա փոխարինեց խաղընկերոջը հանդիպման 73-րդ րոպեին։ Խաղն ավարտվեց առանց գոլերի՝ 0-0։
Այս հանդիպումներից հետո «Ապոլլոն Սմիրնիսն» իր ակտիվում ունի 25 միավոր և մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Լամիան» 19 միավորով 12-րդն է։