«Բարսելոնայի» ու Մեքսիկայի հավաքականի նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը խոսել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսիի ելույթների մասին։
«Հուսով եմ՝ Մեսսին կարող է ինչ-որ բան հաղթել հավաքականի հետ։ Սա իմ ցանկությունն է։ Բայց եթե նրա մոտ չստացվի, չեմ կարծում՝ դա կնսեմացնի նրա հաջողությունները։
Մեսսին համաշխարհային պատմության լավագույն խաղացողներից է»,- Մարկեսի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։