Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաձնության 3-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի ԲԿՄԱ-ն 6:1 հաշվով հաղթեց «Արարատ-2»-ին:
Բանակայինների կազմում դուբլի հեղինակ է դարձել Գրենիկ Պետրոսյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ժիրայր Շաղոյանը, Նարեկ Գրիգորյանն ու Լևոն Վարդանյանը: Գրանցվել է նաև ինքնագոլ:
«Արարատ-2»-ի կազմում աչքի է ընկել Ռազմիկ Հակոբյանը:
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 27 միավորով 3-րդն է: