«Բարսելոնայի» տնօրեն Գիլյերմո Ամորը մեկնաբանել է ՉԼ-ի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ից կրած 1-4 հաշվով պարտությունը.
«Պետք է շնորհավորենք ՊՍԺ-ին հաղթանակի առթիվ, բայց սա դեռ վերջը չէ: Ֆուտբոլում այսպիսի բաներ էլ են լինում: Մեկ խաղ ունենք, որպեսզի փոխենք իրավիճակը, և գոնե պետք է փորձենք դա անել:
Առաջին խաղի արդյունքն իհարկե լավագույնը չէ. շատ ծանր պարտություն կրեցինք: Բայց նախապես պարտվել պետք չէ: Մենք կգնանք Փարիզ, կխաղանք ու կփորձենք հաղթել:
Երեկ ՊՍԺ-ը շատ լավ տեսք ուներ՝ թե՛ թիմային, թե՛ անհատական առումով: Մբապեն հիանալի ֆուտբոլիստ է: Լավ, երիտասարդ խաղացող է, նրան մեծ ապագա է սպասվում»,- ասել է Ամորը:
























































