«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 փուլում կայանալիք «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպումը:
«Մենք ուրախ ենք վերադառնալ եվրոպական մրցաշարի խաղերին: Մենք ցանկանում ենք իսկական անակնկալ լինել այս մրցաշարի մյուս թիմերի համար: Ուրախ ենք մեր անցած ճանապարհով: Մենք միշտ փորձում ենք խաղալ մեր լավագույնը: Վաղը շատ կարեւոր օր կլինի մեզ համար»,-ասել է Պիոլին:
«Ցրվենա Զվեզդա»-«Միլան» հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21.55-ին: ո